ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման սկզբում նախարար Միրզոյանը շնորհավորել է Կայա Կալասին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ վերջին շրջանում արձանագրված կարևոր ձեռքբերումները, հարաբերությունների զարգացման աննախադեպ դինամիկան՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ակտիվ փոխգործակցությունը հավակնոտ օրակարգի առաջմղման ուղղությամբ։   

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներին։ Ընդգծվել է այն հանգամանքը, որ համատեղ ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ համագործակցությունը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների լայն շրջանակ՝ մարդկանց միջև շփումներից, ժողովրդավարական բարեփոխումներից մինչև անվտանգության հարցերով երկխոսություն։ Ի թիվս կիրառվող գործիքների, ընդգծվել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայունության ապահովման հարցում։  

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ 

Արարատ Միրզոյանը Կայա Կալասին հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի կնքման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տնտեսության ու տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով փոխկապակցվածության ավելացման հարցերին։

Հայերեն العربية English Español Русский 中文

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին