Միացյալ Նահանգներ

Բիթքոինի գինը գերազանցել է 100 000 դոլարը՝ նոր ռեկորդ գրանցելով

1 րոպեի ընթերցում

Բիթքոինի գինը գերազանցել է 100 000 դոլարը՝ նոր ռեկորդ գրանցելով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բիթքոին թվային արժույթի գինը ստեղծումից 16 տարի անց առաջին անգամ հասել է 103 335 դոլարի։ Դա պայմանավորված է, այդ թվում, ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելով, քանի որ նա խոստացել է ամրապնդել կրիպտոարժույթների դերը ֆինանսական շուկաներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Վերջին մեկ տարվա ընթացքում կրիպտոարժույթի շուկայի ընդհանուր արժեքը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով ռեկորդային մոտ 3,8  տրիլիոն դոլարի։ 

Բիթքոինի արժեքը 2024 թվականի ընթացքում գրեթե կրկնապատկվել է՝ 50% աճ գրանցելով Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո վերջին չորս շաբաթների ընթացքում։ 

Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը խոստանում էր ԱՄՆ-ն դարձնել «մոլորակի կրիպտո մայրաքաղաքը» և կուտակել բիթքոինի ազգային պաշար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում