Գյումրին գլխավոր տոնածառ կունենա Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետը որոշում է կայացրել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման աշխատանքները մեկ անձից գնման ձևով իրականացնելու վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականով Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով։

Այդ աշխատանքների կատարման համար հրավեր է տրամադրվելու միայն գնման հայտում նշված անձին՝ հնարավոր մասնակցին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 21-րդ կետի 1-ին մասի դ ենթակետի դրույթը։

«Քանի որ մոտենում են ամանորյա տոները, և չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորները նորով փոխարինման և վերանորոգման աշխատանքները իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթը»,-նշված է որոշման մեջ։

Գյումրի համայնքի ավագանին սեպտեմբերի 10-ին միաձայն՝ 26 կողմ քվեարկության արդյունքում որոշել էր համայնքի բյուջեից hատկացնել 75 մլն դրամ, որից 68 միլիոնը հատկացվելու էր Վարդանանց հրապարակում տեղադրվող արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ ամանորյա նոր տոնածառի և նոր զարդարանքների ձեռք բերման համար, իսկ 7 միլիոնը՝ համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման նպատակով։ Այս աշխատանքների իրականացման համար, սակայն, դեռևս գնման մրցույթ- հայտարարություն չէր հրապարակվել:

 

Հայերեն

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք