Մարզեր

Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է Բանակայինների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ըմբշամարտիկ Տիգրան Մինասյանին

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է Բանակայինների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ըմբշամարտիկ Տիգրան Մինասյանին

ԳԱՎԱՌ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Երևանում վերջերս կայացած Բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում 55 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած վարդենիսցի Տիգրան Մինասյանին և Վարդենիսի Ռ. Եսայանի անվան մարզադպրոցի փոխտնօրեն Արսեն Մաթևոսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նվաճած հաղթանակի կապակցությամբ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բանակայինների աշխարհի առաջնությունում գրանցած բարձր արդյունքի համար,մաղթել նորանոր հաջողություններ, առողջություն և ուժ՝ հաղթական ճանապարհը շարունակելու և Հայաստանի Հանրապետության ու Վարդենիս համայնքի պատիվը բարձր պահելու համար:

Համայնքի ղեկավարը շնորհակալագիր է հանձնել Տիգրան Մինասյանին և արժանացրել դրամական պարգևի։

Տիգրան Մինասյանը նաև հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում