Մարզեր

Գեղարքունիք գյուղի մանկապարտեզում իրականացվել են վերանորոգման ու կահավորման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիք գյուղի մանկապարտեզում իրականացվել են վերանորոգման ու կահավորման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղի մանկապարտեզում իրականացվել են վերանորոգման ու կահավորման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, վերանորոգման ու կահավորման աշխատանքներն իրականացվել են Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցներով։  2 սենյակի հիմնանորոգման  նպատակով հատկացվել է 5 միլիոն 496 հազար դրամ։ Այս գումարի շրջանականերում հիմնանորոգվել է նաև մանկապարտեզի ննջասենյակի հատակը, կատարվել է աստիճանների բազրիքների երեսպատում, սանհանգույցում տեղադրվել են առանձնացրող մետաղապլաստե դռներ։ Համայնքապետարանի կողմից մանկապարտեզին հատկացվել է նաև 1 միլիոն 400 հազար դրամ կապիտալ դրամաշնորհ, ինչը հնարավորություն է ընձեռել հիմնանորոգված սենյակներից մեկը կահավորել մանկական մարզական գույքով և պարագաներով։ 

«Գեղարքունիքի մանկապարտեզին այս տարի համայնքապետարանի կողմից տրամադրվել է նաև 570 հազար դրամ ընթացիկ դրամաշնորհ։ Այն օգտագործվել է անկողնային պարագաներ, խաղալիքներ, վարագույրներ ու քիվեր ձեռք բերելու համար։ Մանկապարտեզի երեխաներն արդեն կարող են միջոցառումներն ու մարզական պարապմունքներն անցկացնել բարեկարգ ու կահավորված սենյակներում։ Գեղարքունիք գյուղի մանկապարտեզ է հաճախում 35 սան»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում