Իրանի արտգործնախարարը պլանավորում է այցելել Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ծրագրում է այցելել Ռուսաստան՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը 

«Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մտադիր է մեկնել Ռուսաստան՝ ահաբեկչական խմբավորումների ակտիվացման ֆոնին Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու համար»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

 

Հայերեն English Français Русский