Թեհրանում բողոքի ցույց է անցկացվում ընդդեմ Սիրիայում Անկարայի գործողությունների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում անվտանգային իրավիճակի սրման ֆոնին Իրանի մայրաքաղաքի մի խումբ բնակիչներ բողոքի ցույց են անցկացնում Թուրքիայի դեսպանատան դիմաց: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Թեհրանում հանրահավաքի մասնակիցները պարզել են Սիրիայի դրոշներ՝ վանկարկելով հակաիսրայելական, հակաամերիկյան ու հակաթուրքական կարգախոսներ։ 

Նրանք Թուրքիայի ղեկավարությանը մեղադրում են սիրիական հակամարտության սրմանը ներգրավվածություն ունենալու մեջ։

Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ին (նախկինում՝ Ջաբհաթ ան Նուսրա) պատկանող խմբավորումները խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Նրանք գրոհել են բնակավայրերն ու զինվորականների դիրքերը, իսկ նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն են սկսել՝ շարժվելով դեպի Հալեպ և Համա։ Նոյեմբերի 30-ին գրոհայինների վերահսկողության տակ է անցել Հալեպը և նրա շրջակայքը, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։  

 

Հայերեն العربية فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար