Մարզեր

Նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 146 երեխա

1 րոպեի ընթերցում

Նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 146 երեխա

ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնության աջակցություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 146 երեխա՝ 79 տղա և 67 աղջիկ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 78 երեխա ծնվել է Մարտունիի ծննդատանը, 31 երեխա՝ Գավառի, 21 երեխա՝ Սևանի, 11 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 5 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նորածիններից 29-ը լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ։ 

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնության աջակցություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ էր եկել 202 երեխա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում