Մարզեր

Մարտունի քաղաքի ծննդատանը հիմնվում է Վերարտադրողական առողջության կաբինետ

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքի ծննդատանը հիմնվում է Վերարտադրողական առողջության կաբինետ

ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծննդատանը հիմնվում է Վերարտադրական առողջության կաբինետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, Վերարտադրողական առողջության կաբինետը հիմնվում է Մարտունի քաղաքի ծննդատան տնտեսած միջոցների հաշվին՝ շուրջ 9 միլիոն դրամի շրջանակներում, որից 5 միլիոն դրամը ծախսվում է շինարարության, 4 միլիոն դրամը՝ կահավորման և տեխնիկական վերազինման նպատակներով։ 

Շինարարության, կահավորման ու վերազինման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են սեպտեմբերին, արդեն իրականացվել են շուրջ 70 տոկոսով։ Ծրագրով նախատեսված է վերանորոգել 4 սենյակ, 3 սանհանգույց։ 

Մարտունիի Վերարտադրողական առողջության կաբինետը նախատեսվում է գործարկել 2025 թվականից։ Վերարտադրողական առողջության կաբինետների հիմնումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների զարգացման ծրագրի պահանջներից։ 

Օրերս Վերարտադրողական առողջության կաբինետի ձևավորման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Մարտունի քաղաքի ծննդատուն է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում