Վրացական ԶԼՄ-ները հայտնել են երկրի հինգ դիվանագետների հրաժարականի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական «Ֆորմուլա» հեռուստատեսությունը, հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարության իր աղբյուրին, հայտնում է, որ ԱԳ փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան հրաժարական է տվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Վրաստանի արտգործնախարարությունում իր աղբյուրը, հրաժարական է ներկայացրել նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին:

«Mtavari» հեռուստաալիքի տվյալներով՝ բացի այդ, հրաժարական է տվել Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շապակիձեն:

Ըստ apsny.ge-ի՝ Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին X-ում դեկտեմբերի 29-ին գրել է, որ լքում է իր պաշտոնը։ Նույն աղբյուրը նշում է, որ նոյեմբերի 30-ին հրաժարական է տվել նաև Նիդերլանդներում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան, և հավելում, որ Եվրոպական կուրսից հրաժարվելու դեմ հայտարարություն են ստորագրել Վրաստանի ԱԳՆ-ի մինչև 150 աշխատակիցներ:

Նոյեմբերի 30-ի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել հանրահավաք, որն ուղեկցվել է իրավապահների հետ բախումներով: Դեկտեմբերի 1-ին հանրահավաքի մասնակիցներն իրենց ակցիան շարունակում են Վրաստանի մայրաքաղաքի Ճավճավաձեի պողոտայում, որը փակ է:

Իրադրությունը Վրաստանում ավելի էր սրվել  այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։ 

Հայերեն Русский

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում