Եվրոպա

Եվրոպական խորհուրդը պաշտոնապես գլխավորել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհուրդը պաշտոնապես գլխավորել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 29-ին պաշտոնապես իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է Միշելը։

Բրյուսելում Եվրոպական խորհրդի շենքում տեղի ունեցած արարողության ժամանակ Շառլ Միշելն ասել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարումը եղել է իր կյանքի պատիվը և հաջողություն մաղթել իրավահաջորդին այս պաշտոնում։

Իր ելույթում, որում ԱնտոնիուԿոշտան շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին, ընդգծել է, որ որպես Եվրախորհրդի նախագահ իր նպատակը կլինի բազմազանության մեջ Եվրոպայի միասնության հետագա պահպանումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում