ԳԱՎԱՌ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են գազատարի կառուցման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի գազատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 420 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է գազատար ցանցի կառուցում Աստղաձորի 6, 56, 57 և 73-րդ փողոցներում՝ 963 գծամետր ընդհանուր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի վերջերին և կավարտվեն այս տարվա ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում Աստղաձորի վերոնշյալ թաղամասի ավելի քան 40 տնտեսություն բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա։