Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 28-ին Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ 

Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ գործընկերությունների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորություններին և միջազգային կառույցների հետ համագործակցության հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները և այս ուղղությամբ համախոհ գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը։ 

Զրուցակիցներին հատկապես հետաքրքրել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման դինամիկան, նոր օրակարգի մշակման շուրջ քննարկումները, ինչպես նաև հասարակության շրջանում տրամադրություններն առկա հեռանկարների շուրջ։  

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին, ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։

Նախարար Միրզոյանը նշել է. «Հայաստանը գտնվում է յուրովի խաչմերուկում, որի ներուժն առավելագույնս օգտագործելու նպատակով մեր կառավարությունն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը՝ միտված տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը»։ 

ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։ 

Հայերեն العربية English Español Français ქართული Русский 中文

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում