Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հելսինկիում նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդգծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես նաև ԵՄ հետ ՀՀ ընդլայնվող կապերը։ 

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգի հիմնական բաղադրիչներին։

Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ 

Ըստ աղբյուրի՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը, ՀՀ քաղաքացիների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ի հեճուկս առկա մարտահրավերներին, ՀՀ կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից ցուցաբերված ամուր քաղաքական կամքը և ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին