Մարզեր

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի մուտքի վնասված հենապատը, կառուցվում է նոր կամուրջ

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի մուտքի վնասված հենապատը, կառուցվում է նոր կամուրջ

ԳԱՎԱՌ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից հատկացված 63 միլիոն 622 հազար դրամի հաշվին ընթանում են քաղաք մտնող մուտքի հենապատի հիմնանորոգման և վնասված կամրջի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցի հենապատը և կամուրջը վնասվել են այս տարվա հունիսի վերջին գրանցված հորդառատ տեղումների պատճառով։ 

Վնասված հենապատը երկաթբետոնային աշխատանքների տեսքով հիմնանորոգվում է 135 գծամետր երկարությամբ, 1,5-3 մետր բարձրությամբ, իսկ 14 մետր երկարություն ու 3 մետր լայնություն ունեցող կամուրջը կառուցվում է երկաթբետոնե խողովակների տեղադրումով։

Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են հոկտեմբերի սկզբից և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ, իրականացվել են շուրջ 70 տոկոսով:

Շինաշխատանքներին ծանոթանալու նպատակով շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում