Մարզեր

Գեղարքունիքի 53 հանրակրթական դպրոցում ընթանում է լաբորատորիաների, դասասենյակների հիմնանորոգման ու վերազինման աշխատանք

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի 53 հանրակրթական դպրոցում ընթանում է լաբորատորիաների, դասասենյակների հիմնանորոգման ու վերազինման աշխատանք

ԳԱՎԱՌ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում 2024 թվականի հոկտեմբեր ամսից սկսվել և ընթանում են լաբորատորիաների, դասասենյակների հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մարզում լաբորատորիաների համար նախատեսված սենյակների հիմնանորոգման և տեխնիկական վերազինման ցանկում առաջին փուլում ընդգրկված է 53 դպրոց։ 

Արդի չափորոշիչներին համապատասխանող լաբորատորիաների տեխնիկական վերազինման ու գույքի տրամադրման գործընթացներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջոցներով, իսկ սենյակների հիմնանորոգման աշխատանքները՝ կրթական հաստատությունների խնայված միջոցների հաշվին` մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ։

Լաբորատորիաների հիմանորոգման և վերազինման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ 

Ծրագրի երկրորդ փուլում, որը կսկսվի 2025 թվականի հունվարից, կընդգրկվեն նոր դպրոցներ։

Լաբորատորիաների հիմնանորոգման և վերազինման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վերջերս աշխատանքային այց է կատարել Գավառի Ավ. Իսահակյանի անվան թիվ 4, Մարտունիի Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական, Սևանի Մ․Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցներ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում