Ռուսաստան

Պուտինն սկսել է պետական ​​այցը Ղազախստան

1 րոպեի ընթերցում

Պուտինն սկսել է պետական ​​այցը Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն սկսել է երկօրյա պետական ​​այցը Ղազախստան։ Ռուսաստանի ղեկավարի պաշտոնական դիմավորման արարողությունն անցկացվել է Աստանայում, Ղազախստանի նախագահի «Ակորդա» նստավայրում, որից հետո նախագահները մեկնարկել են նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կքննարկեն տարբեր ոլորտներում ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով այս տարի ՀԱՊԿ-ում Ղազախստանի, իսկ ԱՊՀ-ում և ԲՐԻԿՍ-ում՝ Ռուսաստանի նախագահությունը։

Նոյեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահը կմասնակցի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում