ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Կայա Կալասին ԵՄ բարձր ներկայացուցչի և Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասին՝ Եվրոպական միության  արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի և ԵՄ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

«Անկեղծ շնորհավորանքներս Կայա Կալասին՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի և ԵՄ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ։ 

Անհամբեր սպասում եմ մեր ներգրավվածություններին և ընդլայնված համագործակցությանը Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացման մեջ», - նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։ 

Հայերեն English Français ქართული Русский