ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Կայա Կալասին ԵՄ բարձր ներկայացուցչի և Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասին՝ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի և ԵՄ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Անկեղծ շնորհավորանքներս Կայա Կալասին՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի և ԵՄ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ։
Անհամբեր սպասում եմ մեր ներգրավվածություններին և ընդլայնված համագործակցությանը Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացման մեջ», - նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։
Sincere congratulations to @kajakallas on confirmation as the new High Representative of the #EU for Foreign Affairs & Security Policy/Vice-President of the @EU_Commission.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 27, 2024
I look forward to our engagements & enhanced cooperation in further deepening 🇦🇲-🇪🇺 partnership. pic.twitter.com/OlpdhS3h2n