Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և հույս է հայտնում, որ այս զինադադարը՝ որպես առանցքային քայլ, կծառայի հումանիտար խնդիրների լուծման ու ողջ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հրադադարն ուժի մեջ է մտել Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 27-ի ժամը 2։00-ին (Երևանի ժամանակով 6։00-ին)։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձում հայտարարել էր, որ երկու կողմերն էլ ընդունել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում