Քաղաքականություն

Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով փոխնախարարը Հայաստանին շնորհավորել է COP17 հյուրընկալող երկիր ընտրվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով փոխնախարարը Հայաստանին շնորհավորել է COP17 հյուրընկալող երկիր ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասարեսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր ընտրվելու կապակցությամբ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանել բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն առնչվող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում