Մարզեր

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Սիմոնյանի եղբայրը

1 րոպեի ընթերցում

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Սիմոնյանի եղբայրը

ԳԱՎԱՌ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Արմեն Սիմոնյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Սիմոնյանի եղբայրը՝ 48 սմ հասակով, 2,7 կիլոգրամ քաշով։ Նորածնին  անվանակոչել են Դավիթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը, Կարեն Սիմոնյանը ծնվել էր 2000 թվականին, ավարտել Ծովինարի միջնակարգ դպրոցը, բանակ զորակոչվել 2019 թվականի գարնանը։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ մարտական գործողությունների ժամանակ։ 

«Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Սիմոնյանի հայրը՝ Արմեն Սիմոյանը զբաղվում է գյուղատնտեսությամբ կամ շինարարարությամբ, կինը՝ Սիրանուշը, տնային տնտեսուհի է։ Նրանք ունեն դուստր։ Կարենի զոհվելուց հետո ծնողները վշտի ու հոգեբանական ծանր ապրումների մեջ էին։ Դավիթի լույս աշխարհ գալով վառվեց այս օջախի ծուխը, տունը նոր շնչառությամբ, ուրախությամբ  է լցվել»,-նշեց Արթուր Կարապետյանը։ 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորել ու դրամական աջակցություն է հատկացրել նորածնի ընտանիքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում