Մարզեր

Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտը հաղթող է ճանաչվել շախմատի հանրապետական պատանեկան առաջնությունում

2 րոպեի ընթերցում

Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտը հաղթող է ճանաչվել շախմատի հանրապետական պատանեկան առաջնությունում

ԳԱՎԱՌ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Սաղաթել Թադևոսյանը հաղթող է ճանաչվել Երևանում կայացած շախմատի հանրապետական պատանեկան առաջնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սաղաթելյանը, վերջերս Երևանի  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվել է Հայաստանի պատանիների բաց առաջնության եզրափակիչ մրցաշարը, որտեղ մինչև 10 տարեկանների մրցաշարում հիանալի արդյունք է ցուցադրել Սաղաթել Թադևոսյանը՝ 9 խաղից հավաքելով 7.5 միավոր ու զբաղեցնելով պատվավոր 1-ին հորիզոնականը։

«Շախմատ առարկայի նկատմամբ մեր աշակերտները դրսևորում են մեծ հետաքրքրություն։ Երեխաները ստանում են համապարփակ գիտելիքներ թեմաների վերաբերյալ, և մի կողմից էլ կատարվում է գիտելիքի ստուգում` ըստ դասարանախմբի։ Ճիշտ է, խաղն, ինքնին, հետաքրքրության աղբյուր է, բայց խաղի նկատմամբ սեր առաջացնելն, անշուշտ, դասավանդողի ձեռքում է։ Իսկ Սաղաթելի հաղթանակը հենց այդ ջանադիր աշխատանքի արդյունքն է։ Սաղաթելի նվաճումը, համոզված ենք, ոգևորելու է մեր մյուս աշակերտներին՝ նոր մրցաշարերի մասնակցելու և հաղթանակած հարազատ կրթօջախ վերադառնալու համար։ Միաժամանակ մեր չեմպիոնից ակնկալում ենք նոր նվաճումներ»,-նշեց դպրոցի տնօրենը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում