Քաղաքականություն

Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ 

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 25-ին։ Մինչ ՀՀ նախագահի հետ հանդիպումը, Անջեյ Դուդան այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։  Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում