Հայաստան

Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող՝ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: 

«Նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,- նշեց ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, խորտակվել է Sea Story նավը, որի տախտակամածին եղել է 45 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ։ 

16 մարդու հաջողվել է փրկել։ Նրանցից մի քանիսին փրկել են ուղղաթիռով, այնուհետև՝ տեղափոխել հիվանդանոց։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում