Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան նավթի 30 լցանավ է ընդգրկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են պատժամիջոցների վերաբերյալ բրիտանական կառավարության թարմացրած տվյալները:

Նավերի վրա սահմանափակումներ են դրվել այն պատճառով, որ դրանցով ռուսական նավթ կամ նավթամթերք էին տեղափոխում երրորդ երկրներ։

Ըստ բրիտանական իշխանությունների տվյալների՝ պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված լցանավերի մեծ մասը նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո, մի մասը՝ Պանամայի:

Հինգ լցանավ, որոնց վրա այժմ տարածվում են սահմանափակումները, գրանցված են Գաբոնում։

Այս թարմացումից հետո Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները տարածվում են ռուսական նավթ տեղափոխող ավելի քան 80 լցանավի վրա։

Հայերեն English