Մարզեր

Տրետուքում կենսական նշանակության երկու ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Տրետուքում կենսական նշանակության երկու ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք գյուղում Հայաստանի Հանրապետությունում  մետաղական հանքավայրերի շահագործումից ազդակիր համայնքներին օրենքով սահմանված կարգով տրվող բնապահպանական վճարների մասհանումներից տրվող միջոցների հաշվին հիմնանորոգվել է կենտրոնական ճանապարհի մի հատվածը և բնակչության կարիքների համար ձեռք բերվել կիսաբեռնատար ամենագնաց։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, սահմանամերձ Տրետուքում ասֆալտապատվել է 160 գծամետր երկարության ճանապարհահատված՝ շուրջ 900 քառակուսի մետր մակերեսով, և մանկապարտեզի բակը։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 960 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսից և ավարտվել նոյեմբերի առաջին կեսի ընթացքում։ 

Մեկ այլ ծրագրով, 16 միլիոն 800 հազար դրամի շրջանակներում, Տրետուքի բնակչության  կարիքների համար ձեռք է բերվել կիսաբեռնատար ամենագնաց, որն արդեն առաջիկայում կծառայի իր նպատակին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում