Ռուսաստան

Պեկինը զսպվածության կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին

1 րոպեի ընթերցում

Պեկինը զսպվածության կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխադարձ հրթիռային հարվածներից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Ստեղծված հանգամանքներում բոլոր կողմերին անհրաժեշտ է պահպանել հանգստություն և զսպվածություն, գործադրել ջանքեր` սառեցնելու իրադրությունը երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և ստեղծել պայմաններ ճգնաժամի քաղաքական կարգավորման համար՝ հնարավորինս շուտ հրադադարի հասնելու համար», - նշել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի տեսաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում