ՀՀ ԿԳՄՍ նախարարը «AMAA Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) ներկայացուցիչներին՝ «AMAA Հայաստան»-ի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի գլխավորությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, AMAA-ի կրթական գործունեության շրջանակում Երևանում գործում է միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան և անվճար «Ավետիսյան» դպրոցը, մանկապարտեզ, ցերեկային կենտրոններ, ամառային ճամբարներ: 

«Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոչ պետական կրթական հաստատությունների և պետական քաղաքականություն իրականացնող մարմինների միջև արդյունավետ երկխոսության ապահովումը: 

Արեն Դեյիրմենջյանը տեղեկացրել է՝ «Ավետիսյան» դպրոցում ներկայում ընթանում են քննարկումներ գյուղատնտեսական կրթական ծրագրերի ներդրման, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտական ծրագրերի շուրջ՝ արտասահմանյան լավագույն կրթական հաստատությունների հետ համատեղ: «AMAA Հայաստան»-ի տնօրենի խոսքով՝ նպատակ ունեն կրթական այս մոդելը տարածել նաև ՀՀ մարզերում՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում հիմնելով նմանօրինակ կրթական հաստատություններ։

Առաջին նման կենտրոնը նախատեսում են հիմնել Վարդենիսում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արեն Դեյիրմենջյանն ընդգծել է՝ ցանկանում են կրթական ոլորտի զարգացմանը նպաստել պետության հետ համատեղ, որպեսզի իրենց նախաձեռնություններն առավելագույնս համապատասխանեն պետության տեսլականին և ՀՀ-ում կրթական բարեփոխումներին:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է նմանօրինակ նախաձեռնությունն ու պետական քաղաքականության հետ համապատասխանեցումը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել դիտարկելու ծրագրի շուրջ համագործակցության հնարավորությունները: 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բովանդակային ծրագրերին: ԿԳՄՍ նախարարը կարևորել է՝ կրթական և առարկայական բոլոր ծրագրերը պետք է համապատասխանեն Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան