Քննարկվել են Լատվիայի հետ տեխնոլոգիական ուղղություններով համագործակցության մի շարք հնարավորություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին (նստավայրը՝ Թբիլիսի)։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության պատմությունը և գործունեության շրջանակները, ոլորտի զարգացմանն ուղղված տեսլականն ու ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նախարարության մի շարք ծրագրերին, այդ թվում՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D)-ի առաջընթացին ուղղված աշխատանքներին, տեխնոլոգիական կրթության մի շարք այլ ուղղություններին, դրանց շուրջ գործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է թվայնացման, հեռահաղորդակցման և կիբեռպաշտպանության ուղղությամբ համագործակցության եզրեր գտնելը: 

Ըստ աղբյուրի՝ դեսպան Էդիտե Մեդնեն իր հերթին ներկայացրել է Լատվիայում ոլորտային զարգացումներին ուղղված ծրագրերը՝ ընդգծելով հատկապես տեխնոլոգիական կրթության, ավիատեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, առողջապահական ծրագրերի կառավարման ուղղությամբ ունեցած հարուստ փորձը, որոնց շուրջ կարող են քննարկել համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ։ 

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում