Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում «Կարողությունների զարգացում» բաղադրիչով Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ ստեղծվել է «վաուչերային ֆոնդ», որից դրամաշնորհներ են տրամադրվում ոլորտային կազմակերպություններին իրենց կադրերին վերապատրաստելու նպատակով։ 

«Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստմանը։ Նպատակն է բարձրացնել ընկերությունների մասնագիտական կարողությունները, նոր հմտություններ և նոր գիտելիքներ տալ աշխատակիցներին։ Ասեմ, որ ընդհանուր ստացվել է 38 հայտ, որոնցից ընտրվել է 23-ը։ Ներկայում ընթանում են 23 կազմակերպության 300 աշխատակցի վերապատրաստման դասընթացները»,-ասաց Հայկ Ենգիբարյանը։ 

Դասընթացներն անցկացվում են 5 ուսումնական կենտրոններում՝ Հարվարդի համալսարան, Sunny school, Armenian code academy, Business development group, «Ինստիգեյթ»։ Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհային եղանակով։ Նախ ընկերություններից ստացվում են հայտեր, որտեղ ներկայացվում է իրենց պահանջարկը։ Գնահատող մասնագիտական հանձնախումբն առանձնացնում է այն հայտերը, որոնք էլ ստանում են դրամաշնորհները։ Հայտերի գնահատման հանձնաժողովի անդամ և FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը նշեց, որ  դիմել են թե փոքր ստարտափեր, թե խոշոր ընկերություններ, ինչպես նաև բանկեր։ 

«Նպատակն է գնահատել թե որքանով է կարևոր հենց այդ կարողությունների զարգացումը այդ մասնավոր ընկերությունում և ինչպես է այն ծառայելու ռազմավարությանը։ Փորձել ենք համադրել, թե մարդկային կապիտալի զարգացումն ինչ ուղղությամբ պետք է գնա, ու թե դա որքանով է առնչվում այդ ինդուստրիայի զարգացման հետ»,-ասաց Սյուզաննա Շամախյանը։ 

Վերապատրաստման շրջանակը բավական լայն է, կազմակերպությունները ոլորտին առնչվող ամենատարբեր ուղղություններով պահանջարկ էին ներկայացրել՝ մարկետինգ, ծրագրավորում, մեքենայական ուսուցում, մենեջմենթ, տվյալների վերլուծություն և այլն։ 

Մինչև ծրագրի ավարտը հաղթող կազմակերպությունները, որպես հաջողության չափանիշ, պետք է ներկայացնեն առնվազն մեկ ավարտական աշխատանք։ Բյուջեն կազմում է 120 մլն դրամ։ 

Հայերեն

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով

Երևանում Արամ Խաչատրյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել է

ՀՀ ԱԺ նախագահն ու Բելգիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Զելենսկին հայտարարել է, որ Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել

Իսրայելը հետ է ուղարկել եթովպական ինքնաթիռը՝ ինդոնեզացի օդաչուի պատճառով. Ynet

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց