Իրանի արտգործնախարարը կոչ է արել պատրաստվել պատերազմի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խոշոր զինված հակամարտության հնարավոր բռնկման պատրաստվել՝ հակառակորդին իրենց ուժը ցույց տալու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Պատերազմին պատրաստվելը կանխում է այն: Եթե դուք ցանկանում եք կանխել դրա սկսվելը, պետք է ցույց տաք ձեր ուժը և հայտարարեք պատերազմին ու պաշտպանությանը պատրաստվածության մասին: Դա կկանխի պատերազմը: Եթե ամենափոքր թուլություն ցուցաբերեք՝ ցույց տալով, որ պատրաստ չեք դիմակայության, պատերազմը կպարտադրվի ձեզ», - Արաղչիի խոսքն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։

«Մենք հայտարարել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իսրայելական ռեժիմի վերջերս իրականացված գործողությունը հերթական ագրեսիան է: «Ճշմարտացի խոստում» և «Ճշմարտացի խոստում 2» գործողությունները պաշտպանական բնույթ են կրել: Իսրայելական ռեժիմի նոր ագրեսիան արժանի է պատասխանի: Մենք չենք հրաժարվել արձագանքելու մեր իրավունքից: Մենք դրա համար կընտրենք ժամանակը և կպատասխանենք այնպես, ինչպես հարկ ենք համարում», - հավելել է դիվանագետը:

Հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա իրականացված հրթիռային հարվածն Իրանում անվանել են «Ճշմարտացի խոստում 2» գործողություն։ Դրան ի պատասխան՝ Իսրայելը հոկտեմբերի 26-ին հարվածներ էր հասցրել Իրանին։ Արաղչին ընդգծել է, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարվածին ի պատասխան «Ճշմարտացի խոստում 3» գործողության անցկացման որոշումը չի լինի «էմոցիոնալ»։

Հայերեն العربية Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար