Իսրայելի անվտանգության ծառայության ղեկավարն այցելել է Թուրքիա՝ Գազայի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության («Շին Բեթ») ղեկավար Ռոնեն Բարը հանգստյան օրերին ժամանել էր Թուրքիա, որտեղ քննարկել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ հնարավոր բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելական Walla լրատվական հարթակի տեղեկատվությանը: 

Walla-ի աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայում Բարը բանակցություններ է վարել այդ երկրի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ, նրանք «քննարկել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելուն, պատանդների վերադարձին ուղղված ջանքերը և թուրքական օգնություն ստանալու հնարավորությունը»։

The Times of Israel-ը, վկայակոչելով արաբ պաշտոնյայի, գրում է, որ ներկայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան գործիչները գտնվում են Թուրքիայում։ Նրանք, ըստ աղբյուրի, Թուրքիան են մեկնել Կատարից, երբ Դոհան հայտարարել է, որ դադարեցնում է Գազայում պատերազմին վերջ դնելու իր միջնորդական ջանքերը։

The Times of Israel-ը նշում է, որ նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ն Թուրքիային նախազգուշացրել է, որ վերջինս իր մոտ չհյուրընկալի ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի դաշնակիցները և գործընկերները չպետք է իրենց մոտ ընդունեն ահաբեկչական կազմակերպության ղեկավարների։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։ 

Հայերեն Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով