Աբխազիայի նախագահը պետական հեղաշրջման փորձ է որակել ընդդիմության գործողությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ընդդիմության գործողությունները գնահատել է որպես պետական հեղաշրջման փորձ և կոչ արել բնակչությանը չտրվել սադրանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նա հայտարարել է Апсныпресс-ին տված հարցազրույցում:

«Հիմա ժամանակն է, երբ մենք պետք է հոգ տանենք մեր երկրի մասին, մեր հայրենիքը վտանգի տակ է: Նման բարդ իրավիճակում մեր հայրենիքը հայտնվեց հեղաշրջման փորձ կատարած մարդկանց գործողությունների հետևանքով: Դեռ ուշ չէ հետ կանգնել»,- ասել է Բժանիան՝ քաղաքացիներին  հորդորելով չմասնակցել անօրինական և չարտոնված հանրահավաքներին։

Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունները կարող են ելք լինել ճգնաժամից։

«Կողմերը մշտապես վկայակոչում են ժողովրդի կարծիքը՝ ասելով, որ իրենք ունեն մեր քաղաքացիների աջակցությունը, ընտրությունները ցույց կտան, թե ում է նախագահի պաշտոնում ուզում ունենալ Աբխազիայի բազմազգ ժողովուրդը»,- նշել է նա։

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։ 

Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև հանրապետության փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգեց։ 

Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահական նստավայրը՝ պահանջելով նախագահի հրաժարականը։ 

Լուսանկարը՝ sputnik-abkhazia.ru-ի

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար