Գիտություն

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը խորհրդարանում հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Էստոնիայից Հայաստան ժամանած մի խումբ հայտնի գիտնականների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ֆորումը միտված է համաշխարհային առաջատար կազմակերպությունների եւ քաղաքականություն կերտողների կողմից ներկայացնելու ու քննարկելու միկրոէլեկտրոնիկայի մի շարք ուղղությունների զարգացման միտումները եւ տեսլականը:

Հայաստանում գործունեություն ծավալող միկրոէլեկտրոնիկայի ոլորտի հինգ միջազգային ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ աշխարհի առաջատար երկրների՝ ոլորտը ներկայացնող   մասնագետները ֆորումի շրջանակում հանդես են եկել շնորհանդեսներով:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանում նմանատիպ ֆորումների անցկացումը: Հյուրերի խնդրանքով նա ներկայացրել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործունեությունը, դերն ու նշանակությունը: ԱԺ փոխնախագահը խոսել է Հայաստանում գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների աճի մասին: Նշվել է, որ Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կարեւորությունն ընդգծվում է այնպիսի խոշոր միջազգային ընկերությունների ներկայությամբ, ինչպիսիք են Synopsys Armenia-ն, Siemens-ը, Nvidia-ն, AMD-ն, Microchip Technology-ն եւ CISCO-ն: Գլոբալ ընկերությունների այս կենտրոնացումն առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանի համար:

Խորհրդարան այցելած գիտնականները բարձր են գնահատել Հայաստանի գիտական ներուժը:

Հանդիպման վերջում անվանի գիտնականները շրջել են խորհրդարանի շենքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում