Միլեյը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, որ հանդիպել է Թրամփի հետ նրա ընտրվելուց հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 14-ին իր Մար-ա-Լագո կալվածքում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ, որը դարձել է ընտրություններում հաղթանակից հետո Թրամփի հետ հանդիպում ունեցած առաջին օտարերկրյա առաջնորդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ըստ գործակալության՝ այս մասին հայտնող աղբյուրը նշել է, որ հանդիպումը լավ է ընթացել, և որ Միլեյը նաև հանդիպել է ներդրողների հետ։

Միլեյը Մար-ա-Լագոյում ներկա է գտնվել «Ամերիկայի առաջնահերթության քաղաքականության ինստիտուտ»-ի միջոցառմանը։ Իր ելույթում Միլեյը գովել է միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին՝ ասելով, որ նրա սոցիալական հարթակն օգնում է «փրկել մարդկությունը»։

Միլեյը, որն իրեն բնութագրում է որպես անարխո-կապիտալիստ և հաճախ է արժանացել Թրամփի գովասանքին, նաև շնորհավորել է վերջինիս ընտրություններում «տպավորիչ հաղթանակի» համար՝ այդ հաղթանակն անվանելով «դրական ապացույց, որ երկնային ուժերը մեր կողմից են»։ 

Թրամփն իր հերթին միջոցառման մասնակիցների առջև ելույթում շնորհավորել է Միլեյին «Արգենտինայի համար կատարած աշխատանքի համար» և ասել, որ իր համար պատիվ է, որ Արգենտինայի նախագահն «իր ակումբից» է։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով