Բորելը քննադատել է Ալիևի մեկնաբանությունները Ֆրանսիայի, Նիդեռլանդների և ԵՄ-ի հասցեին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությունները Ֆրանսիայի, Նիդեռլանդների և ԵՄ-ի հասցեին՝ դրանք անվանելով «ցավալի» և «անընդունելի», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

Նոյեմբերի 14-ի առավոտյան Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող COP29-ի շրջանակներում փոքր կղզիների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննադատել էր Ֆրանսիային և Նիդեռլանդներին իրենց «նեոգաղութատիրության» համար՝ դա կապելով կլիմայի փոփոխության հետ: Ադրբեջանի նախագահը պնդել էր, որ Ֆրանսիան «շրջակա միջավայրի քայքայում» է առաջացրել իր անդրծովյան տարածքներում և այդ տարածքներն անվանել էր «գաղութներ»։ Իսկ Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին նա մեղադրել է «քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ» դառնալու մեջ։

«Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների վերաբերյալ չափազանց ցավալի են։ Այս անընդունելի հայտարարությունները սպառնում են խաթարել համաժողովի՝ կլիմայի հետ կապված կենսական նպատակները և COP29-ում Ադրբեջանի նախագահության վստահելիությունը։ Մենք կանգնած ենք Ֆրանսիայի և Նիդեռլանդների կողքին», - գրել է Բորելը։ 

Նա նշել է, որ ԵՄ-ն և նրա անդամ երկրները կլիմայի փոփոխությունների հետ կապված ֆինանսավորման մեջ մեծ ներդրում ունեն և աջակցում են գործընկերներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

«Մենք նաև մերժում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների դեմ, որոնք կանգնած են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակի առջև», - հավելել է Բորելը:

Ալիևի մեկնաբանությունների պատճառով Ֆրանսիան հրաժարվել է էկոլոգիական անցման նախարարին ուղարկել Բաքվում ընթացող COP29 համաժողովին։ 

Ադրբեջան

Ֆրանսիան բոյկոտել է COP29-ը «գաղութների» վերաբերյալ Ալիևի մեկնաբանություններից հետո

 

Հայերեն العربية Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված