Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ ուղղված ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը Բրյուսելում կայացած նստաշրջանում ընդունել է բանաձև, որը կոչ է անում ավելի թիրախավորված միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ, որի միջոցով նավթ է արտահանվում այլ երկրներ՝ չնայած ԵՄ-ի և G7-ի պատժամիջոցներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթում նաև նշվում է, որ Խորհրդարանը պահանջում է պարբերաբար պատժամիջոցներ սահմանել ԵՄ-ի ջրերով նավարկող այն նավերի նկատմամբ, որոնք չունեն ապահովագրություն։ Բացի այդ, փաստաթղթով կոչ է արվում ընդլայնել վերահսկողության մեխանիզմները, հատկապես՝ անօդաչուներով և արբանյակներով մոնիթորինգը, ինչպես նաև կատարել ծովում թիրախավորված ստուգումներ։ 

Բացի այդ, բանաձևով Մեծ յոթնյակի երկրներին կոչ է արվում ավելի լավ պարտադրել Ռուսաստանի՝ ծովից արդյունահանված նավի նկատմամբ առավելագույն գնի շեմը, զգալիորեն նվազեցնել ռուսական նավթի գնի առավելագույն շեմը և վերացնել այն բացերը, որոնք, ենթադրաբար, «Ռուսաստանն օգտագործում է իր նավթը և նավթային արտադրանքը վերափաթեթավորելու և շուկայական գնով վաճառելու համար»։ 

Բացի այդ, փաստաթուղթն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է լրջորեն վերագնահատի իր երկկողմ համագործակցությունը երրորդ երկրների հետ, որոնք Ռուսաստանին օգնում են շրջանցել ԵՄ գործող պատժամիջոցները, եթե դիվանագիտական ջանքերը հաջողությամբ չպսակվեն։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան