Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել. ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի 20 տարեկան է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում մասնակցել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին կարևոր հոբելյանի առթիվ՝ շեշտելով, որ վերլուծական մտքի ու մտածողության զարգացման  կարողությունն այս ֆակուլտետի շրջանավարտների առաջնային մասնագիտական հմտությունն է:

«Սոցիոլոգիայի հիմքում մտածելու և վերլուծելու կարողությունների զարգացման կարևոր գաղափարներն են, որոնք  այժմ նաև կրթական համակարգի ընդհանուր բարեփոխման հիմքում են դրվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ոչ թե գնալ տարբեր տեղեկությունների ու փաստերի հավաքագրման հետևից, այլ աշխատել վերլուծական մտքի զարգացման ուղղությամբ, որոնք հետագայում կյանքի տարբեր իրավիճակներում օգնելու են ճիշտ որոշումներ կայացնել ու լուծումներ գտնել:

ԿԳՄՍ նախարարի խոսքով, որպես այս ֆակուլտետի շրջանավարտ, ուրախությամբ և հարազատության զգացումներով է վերադարձել Սոցիոլոգիայի ֆակուլտետ. «Մեզ կապում է հասարակական  գործընթացները հասկանալու և վերլուծելու կարևորության համատեղ գիտակցումը: Մեր ժամանակներում, երբ խոսում ենք գիտության զարգացման մասին, առաջին հերթին անդրադառնում ենք բնագիտական ուղղություններին, ճշգրիտ գիտություններին ու տեխնոլոգիական զարգացմանը, բայց հենց սոցիոլոգիան է, որը թույլ է տալիս հասկանալ, որ իրականում առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել: Մեր պատասխանատվությունն է՝ հասարակագիտական վերլուծության միջոցով ցույց տալ բոլոր խնդիրները, որոնք կարող են ծագել և լուծման ճանապարհներ առաջարկել»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու այս համատեքստում կարևորել սոցիոլոգիական ազնվությունը՝ խնդիրների մասին բաց խոսելու և առանց տաբուների քննարկումներ նախաձեռնելու առումով:

Ըստ աղբյուրի՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստանում սոցիոլոգիան խուսափել է հետխորհրդային սոցիոլոգիայի ամենավատ միտումներից: «Ներդրվել են ամուր հիմքեր, որոնք պետք է պահել, զարգացնել և առաջ տանել: Այստեղ ձևավորված միջավայրը, ավանդույթներն ու ազատամտությունը շատ կարևոր արժեքներ են, որոնք պետք է ամեն կերպ խրախուսել և զարգացնել»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հույս հայտնել՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները նորանոր հաջողություններ կգրանցեն ամենատարբեր հարթակներում:

Նշվում է, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակի շրջանակում ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ժողովրդավարության ճոճանակը. ինքնության ճգնաժամ և արժեքների փոխակերպում» թեմայով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ԵՊՀ և հրավիրյալ բանախոսներն անդրադարձել են ժողովրդավարության, ինքնության ճգնաժամի և արժեքների փոխակերպման հարցերին:

Հայերեն

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան