Մասկը և Ռամասվամին Թրամփի վարչակազմում կղեկավարեն Կառավարության արդյունավետության վարչությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը և հանրապետական Վիվեկ Ռամասվամին նրա վարչակազմում կղեկավարեն Կառավարության արդյունավետության վարչությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Միասին այս երկու ամերիկացիները ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար, որպեսզի քանդենք պետական բյուրոկրատիան, կրճատենք ավելորդ կանոնակարգերը, կրճատենք անիմաստ ծախսերը և վերակառուցենք դաշնային գործակալությունները», - ասել է Թրամփը մամուլի հաղորդագրության մեջ։

Թրամփը հավելել է, որ այդ վարչության աշխատանքը կավարտվի ամենաուշը 2026 թ. հուլիսի 4-ին։ 

«Ավելի փոքր կառավարությունը՝ ավելի մեծ արդյունավետությամբ և ավելի քիչ բյուրոկրատիայով, կատարյալ նվեր կլինի Ամերիկային Անկախության հռչակագրի ընդունման 250-ամյակի առթիվ: Վստահ եմ, որ նրանք հաջողության կհասնեն», - հայտարարության մեջ նշել է Թրամփը։ 

Tesla, Space X, Neuralink և մի շարք այլ ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի ամենամեծ աջակիցներից էր։ Իսկ Վիվեկ Ռամասվամին պայքարում էր Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնին առաջադրվելու համար, սակայն դուրս էր եկել ընտրարշավից և իր աջակցությունը հայտնել Դոնալդ Թրամփին։ 

Թրամփի հայտարարությունից ժամեր անց Մասկն իրեն պատկանող X սոցիալական հարթակում հայտարարել է, որ Կառավարության արդյունավետության վարչության բոլոր գործողությունները կհրապարակի առցանց՝ թափանցիկության համար։

«Մենք կունենանք նաև ձեր հարկային դոլարների ամենահիմար ծախսերի վերաբերյալ վարկանիշային աղյուսակ։ Սա կլինի և՛ չափազանց ողբերգական, և՛ չափազանց զվարճալի», - հավելել է Մասկը։

Թրամփը նաև հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կնշանակի Փիթ Հեգսեթին, որը Fox News-ի հաղորդավար է և վետերան։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը Fox News-ի հաղորդավարին կնշանակի պաշտպանության նախարար

Իսկ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, ըստ Reuters-ի աղբյուրների, կնշանակվի սենատոր Մարկո Ռուբիոն։

Միացյալ Նահանգներ

Թրամփն ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոյին կարող է նշանակել պետքարտուղարի պաշտոնում

 

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ