Մշակույթ

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրության սրահներից մեկը՝ արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ

1 րոպեի ընթերցում

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրության սրահներից մեկը՝ արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կվերաբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը՝ արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցադրությունը համալրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության փաստագրական և գեղարվեստական նորահայտ նյութերով, որոնք կխթանեն անվանի կոմպոզիտորի ստեղծագործական առանձնահատկությունների հանրայնացումն ու ճանաչողության բարձրացումը: 

Նշվում է, որ ինտերակտիվ նոր ձևաչափով է ներկայացված կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի բեմական պատմությունը: Արդիականացված և գրավիչ լուծումներով ցուցադրանքը մեկտեղել է տուն-թանգարանում գործող կրթական ծրագրերը և հնարավորություն  տվել նորերի ստեղծմանը: 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում