Պետական կառավարման համակարգը չի խուսափում հարմարավետության գոտուց դուրս գալուց, ծախսերը կրճատվում են. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաջորդ տարի կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ լիագումար նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: 

«2025 թվականի համար ունենք հստակ ձևակերպված խնդիր՝ գալիք բյուջետային տարում պետք է կոնսոլիդացնել ուժերը և ապահովել կառավարության ծրագրի էական առաջընթաց՝ խնայելով հնարավորության սահմաններում և ֆինանսավորելով այն ծրագրերը, որոնք միտված են երկարաժամկետ հեռանկարում ՀՀ անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը երաշխավորելուն, ինչպես նաև տնտեսության ներուժի ընդլայնմանը նպաստելուն»,-ասաց Հովհաննիսյանը: 

Նա համոզված է, որ 2025 թվականի բյուջեի հաջող կատարման արդյունքում ևս մեկ անգամ արձանագրվելու է, որ այս կառավարությունը լավագույնս է հաջողել իր ծրագրային խոստումներին հավատարիմ մնալու հարցում:

Նախարարը հիմնավորեց  նաև, թե ինչու է կառավարությունը կարևորում ծախսերի արդյունավետության բարձրացումը:

«Տնտեսությունը թևակոխել է մի փուլ, որի ընթացքում տնտեսական աճի և դրանից գեներացվող եկամուտների աճի տեմպերը դեպի որոշակի բնականոն մակարդակներ վերադառնալու միտում ունեն: Այս պայմաններում մենք պետք է մեր հասարակության յուրաքանչյուր միավոր վճարած հարկերն ավելի մեծ խնամքով ու խոհեմությամբ ծախսենք՝ զուգահեռ ջանքեր գործադրելով ստվերի նվազման վերջին տարիների անշեղ ընթացքը պահպանելու  ուղղությամբ: Միայն այն, որ 2025 թվականին կառավարությունը կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը, արդեն իսկ վկայում է, որ մենք չենք խուսափում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց և առաջին հերթին ինքներս մեզ ենք արդյունավետության և արտադրողականության բարձրացման հայտ ներկայացնում»,-ասաց Հովհաննիսյանը: 

Հայերեն Español Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին