Թրամփն ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոյին կարող է նշանակել պետքարտուղարի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում կարող է նշանակել սենատոր Մարկո Ռուբիոյին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 11-ին հայտնել են Reuters գործակալության աղբյուրները։

Նշանակման դեպքում Ֆլորիդայում ծնված քաղաքական գործիչը կլինի առաջին լատինաամերիկացին, որը կաշխատի որպես ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետ։

Գործակալությունը նշում է, որ Ռուբիոն վերջին տարիներին հանդես է եկել կոշտ արտաքին քաղաքականության օգտին՝ կապված ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հակառակորդների, այդ թվում՝ Չինաստանի, Իրանի և Կուբայի հետ:

Աղբյուրները հայտնել են, որ Թրամփը շատ անկանխատեսելի է և կարող է վերջին պահին փոխել իր միտքը, բայց Ռուբիոյի ընտրության հարցում նրա որոշումը, ակնհայտորեն, վերջնական է։ 

Դոնալդ Թրամփի և Մարկո Ռուբիոյի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները։

Reuters-ը հիշեցնում է, որ 53-ամյա Ռուբիոն վերջին հարցազրույցների ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է բանակցային լուծում գտնի Ռուսաստանի հետ, ոչ թե կենտրոնանա վերջին տասնամյակի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ամբողջ տարածքը վերադարձնելու վրա՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքը։ Նա նաև հանրապետական այն 15 սենատորներից մեկն էր, որը դեմ էր քվեարկել Ուկրաինային 95 միլիարդ դոլարի օգնության փաթեթ տրամադրելուն։ 

Reuters-ի ևս երկու աղբյուր հայտնել են նաև, որ Դոնալդ Թրամփը հանրապետական կոնգրեսական Մայք Ուոլցին կարող է նշանակել Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Ուոլցն, ըստ գործակալության, Չինաստանի մեծ քննադատ է։

Նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։ Թրամփը նախագահի պաշտոնը կստանձնի 2025 թ. հունվարի 20-ին։

Հայերեն English Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ