Միասին կարող ենք կառուցել այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն արժանապատիվ ու պաշտպանված. Տիգրան Ավինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է նպաստել այնպիսի օրենսդրական և տնտեսական միջավայրի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ՏԻՄ-երին ապահովել ֆինանսական կայունություն և որոշումների կայացման հարցում լինել անկախ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՏԻՄ համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: 

Քաղաքապետի խոսքով՝ ՏԻՄ մարմիններն ունեն մեծ պատասխանատվություն՝ քաղաքացիների կյանքը բարելավելու, համայնքներում որակյալ ծառայություններ մատուցելու և համայնքային կյանքն առավել արդյունավետ դարձնելու համար: 

«Հաջողությամբ ինքնակառավարվելու համար մենք պետք է ունենանք բավարար ներուժ և կարողություններ՝ արդյունավետորեն օգտագործելու մեր ռեսուրսները և արձագանքելու նոր մարտահրավերներին: Սա ենթադրում է շարունակական կրթություն, վերապատրաստում, ժամանակակից գործիքներ ու մեթոդներ, ինչպիսին է արհեստական բանականության հետ գրագետ աշխատանքը, ինչը կարող է փոխարինել 100-ավոր խորհրդակցությունների ժամեր: Այս ամենն է, որ թույլ կտա իրականացնել արդյունավետ կառավարում: Սեփական ռեսուրսների նկատմամբ լիակատար ինքնուրույնությունը և ֆինանսական անկախությունը կարևոր նախապայման են իրական ինքնակառավարման համար: Այս ուղղությամբ մենք պետք է նպաստենք այնպիսի օրենսդրական և տնտեսական միջավայրի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ՏԻՄ-երին ապահովել ֆինանսական կայունություն և որոշումների կայացման հարցում լինել անկախ: Այս ամենը պահանջում է համագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, համատեղ ջանքեր և միասնական տեսլական՝ մեր երկրի զարգացման և ապագայի նկատմամբ: Համոզված եմ, որ միասին կարող ենք կառուցել այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն արժանապատիվ ու պաշտպանված, որտեղ համայնքային կյանքն ավելի կայուն ու բարեկեցիկ կլինի: Երևանը, լինելով մեր երկրի ամենամեծ համայնքը, պատրաստ է ներկայացնել իր փորձը և աջակցել մյուս համայնքներին՝ որպեսզի մեր երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերն ունենան անհրաժեշտ հնարավորություններ՝ իրենց ինքնակառավարման ամբողջ ներուժն իրացնելու համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով, որ մեր համայնքները միասին ավելի ուժեղ և կենսունակ լինեն»,- ընդգծել է քաղաքապետը: 

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: 

 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան