ԱԷՄԳ-ի ղեկավարը Իրանում կհանդիպի երկրի կառավարության ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կայցելի Թեհրան, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Իրանի կառավարության ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԷՄԳ-ի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:

«Կարևոր է, որ մենք էական առաջընթաց գրանցենք 2023 թվականի մարտին Իրանի հետ համաձայնեցված համատեղ հայտարարության իրականացման գործում: Իմ այցը Թեհրան շատ կարևոր կլինի այդ առումով» - ասել է Գրոսսին:

Խոսքը համագործակցության միջոցառումների մասին է, որոնք նախատեսված են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու գործում ԱԷՄԳ-ի օգնության համար։

 Համատեղ հայտարարության համաձայն՝ Իրանը կամավոր թույլ կտա ԱԷՄԳ-ին իրականացնել հետագա համապատասխան ստուգման և մոնիթորինգի գործողություններ։

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա