ՆԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Մոնտենեգրոյում մասնակցել է աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմին, որին մասնակցել են ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, շուրջ 73 կազմակերպություններ և ՄԱԿ-ի կառույցներ, տարածաշրջանային միավորումներ, տեղական և միջկառավարական կազմակերպություններ, զարգացման միջազգային բանկեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՀՀ պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարության, Արտաքին գործերի և Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր կառույցների անդամներ:

«ԵՄ հանձնակատար Յանեշ Լենարչիչը, ողջունելով ներկաներին, ընդգծել է տարածաշրջանային երկրների համար նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Բարձրաստիճան կլոր-սեղան քննարկման ընթացքում ընդունվել է քաղաքական հռչակագիր, որով առանձնահատուկ կարևորվում են աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ մինչև 2030 թվականն իրականացվելիք գործողությունների առաջնահերթությունները և համագործակցության շրջանակները։ 

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է աղետների ռիսկերի նվազեցման գործընթացներում հանրության, բոլոր շահառուների ներառականության կարևորությունը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման քաղաքականությանը, որն ուղղված է ինչպես առկա, այնպես էլ նոր ռիսկերին, ինչի մասին են վկայում ՀՀ-ում վերջին բնական աղետների ժամանակ համայնքների դերը պատրաստվածության և արձագանքման գործում:

Սարգսյանի խոսքով՝ աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը միտված է հզորացնելու համայնքային կարողությունները՝ առաջնահերթ ընդունելով ապակենտրոնացված քաղաքականությունը, որում պետք է հաշվի առնվեն ռիսկերը և տեղական կարիքները: 

Նշվում է, որ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ձևաչափով համագործակցության հարթակները միավորում են կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածի գործընկերներին՝ հնարավորություն ընձեռելով նաև բազմակողմանի մոտեցման շնորհիվ ապահովել երիտասարդների և երեխաների ներգրավումը տեխնոլոգիական նորարարություններում, ինչպիսիք են ռոբոտաշինությունը և արհեստական բանականությունը:

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

BRICS առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը