Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացավ Երևանի մանկապարտեզներում ներդրված ռոբոտաշինության դասընթացին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության պիլոտային դասընթաց: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 8-ին այցելեց Երևանի թիվ 107 մանկապարտեզ՝ ծանոթանալու դասընթացի ընթացքին, գնահատելու ծրագրի արդյունավետությունը: 

Նա նշեց, որ այս ծրագիրը  համայնքային տարբեր մանկապարտեզներում ներդրել են, որպեսզի երեխաների մոտ զարգանա թիմային աշխատելու կարողությունը, ստեղծագործական  միտքը, ինչպես նաև երեխաները կարողանան նախնական ծանոթանալ  ալգորիթմերին:

«Այս պահին պիլոտային դասընթացը ներդրվել է քաղաքի 10 մանկապարտեզներում: Կարծում եմ շատ հաջողված ծրագիր է, շարունակելու ենք այն ներդնել մեր մյուս բոլոր մանկապարտեզներում:

Ծրագրի ներդրման առումով շատ մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ):  Բուհի մասնագետները սկզբնական փուլում իրականացնում են վերապատրաստումներ, իսկ հետագայում դաստիարակները իրենք են շարունակում վարել դասընթացը»,- նշեց քաղաքապետը:

Երևանի թիվ 107 մանկապարտեզի ուսումնական գծով փոխտնօրեն Լուսինե Անտոնյանը վստահեցրեց, որ ծրագրի ներդրման արդյունքում երեխաների հետաքրքրվածությունն ու ակտիվությունը մեծացել է:

«Ռոբոտաշինության ծրագիրը երեխաների մոտ զարգացրել է վերլուծական մտածողություն և ինքնավստահություն: Նրանք սկսել են ինքնուրույն ստեղծագործել և թիամային աշխատանքների միջոցով խնդիրներ լուծել»,- ասաց Անտոնյանը:

Փոխտնօրենը շեշտեց՝ ծրագիրը նոր է, բայց հաջողված է, և միանշանակ ամեն ինչ անելու են այն զարգացնելու ուղղությամբ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան