Էրդողանը մտադիր է Թրամփի հետ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի հետ քննարկել Մերձավոր Արևելքի զարգացումները, մասնավորապես Իսրայելի հետ կապված հարցերը:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։   

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարայի և Վաշինգտոնի համագործակցության միջոցով կարելի է հաղթահարել բազմաթիվ գլոբալ մարտահրավերներ, այդ թվում՝ Պաղեստինի հարցը և ռուս-ուկրաինական ճգնաժամը։ 

Էրդողանը նաև խոսել է Թրամփի հետ «անկեղծ հանդիպման» մասին, որի ընթացքում քննարկվել են ԱՄՆ ընտրական գործընթացը և Անկարայի և Վաշինգտոնի համագործակցությունը։ 

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները՝ Էրդողանն ընդգծել է, որ «Թրամփը չափազանց հաջող անցավ փորձությունը, չհանձնվեց և ի վերջո հաղթեց ընտրություններում»։ 

«Մենք աշխատել ենք Թրամփի հետ նրա նախորդ նախագահության ժամանակ։ Չնայած երբեմն-երբեմն տարաձայնություններին՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի գործընկերության մոդելն անհերքելի է»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելի գործողությունների հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նա ընդգծել է, որ Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար Դոնալդ Թրամփը պետք է առաջին հերթին վերջ դնի Թել Ավիվին զենքի մատակարարմանը։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Սպիտակ տան նոր ղեկավարը կկատարի Իսրայելի կողմից սանձազերծած հակամարտությունը դադարեցնելու իր խոստումը։  ԱՄՆ նորընտիր նախագահի հետ Մերձավոր Արևելքում զարգացումները քննարկելու մտադրության մասին Էրդողանը հայտնել է հեռախոսազրույցի ժամանակ։ Նա հույս է հայտնել, որ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն և կայունություն։  

Էրդողանը նշել  է, որ Վաշինգտոնի կողմից Բայդենի վարչակազմի քաղաքականության շարունակությունը կհանգեցնի Մերձավոր Արևելքում անկայունության խորացմանը և հակամարտությունների տարածմանը։ 

Էրդողանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը լուրջ ազդեցություն կունենա Մերձավոր Արեւելքում քաղաքական և ռազմական հավասարակշռության վրա։ 

Խոսելով Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության մասին՝ նա նշել է. «եթե Թրամփի վարչակազմը ռուս-ուկրաինական հակամարտությանը մոտենա կարգավորման տեսանկյունից, ապա հնարավոր կլինի հեշտությամբ վերջ տալ այս պատերազմին»։ 

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում