Չինաստան

Սի Ծինփինը կայցելի Պերու և Բրազիլիա՝ Ասիախաղաղօվկիանոսյան երկրների և G20-ի գագաթնաժողովներին

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը կայցելի Պերու և Բրազիլիա՝ Ասիախաղաղօվկիանոսյան երկրների և G20-ի գագաթնաժողովներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 13-17-ը պետական ​​այցով կմեկնի Պերուի Հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Սի Ծինփինը Լիմա կայցելի Պերուի նախագահ Դինա Բոլուարտեի հրավերով։ Նա նաև կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ղեկավարների 31-րդ համաժողովին։

Այնուհետև նոյեմբերի 17-21-ը Չինաստանի ղեկավարը պետական այց կկատարի Բրազիլիա՝ այդ երկրի նախագահ Լուլա դա Սիլվայի հրավերով։ Չինաստանի նախագահը կմասնակցի նաև Ռիո դե Ժանեյրոյում «Մեծ քսանյակի» (G20) երկրների 19-րդ գագաթնաժողովին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում