ՀՀ քաղաքացին փորձել է Իրանից Հայաստան ներկրել առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ագարակ» մաքսային անցման կետի տարածքում՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված ռենտգեն սարքավորման ետնամասում՝ պետական սահմանին կից, հայտնաբերվել են  առանց ակցիզային մակնշման ծխախոտների 29 արկղ, որոնց մեջ առկա են եղել 14500 տուփ «VAN», «Marlboro Nano», «Marlboro», «LAMER», «Wisdom» գրառմամբ ծխախոտներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հայտնաբերված ծխախոտի խմբաքանակը, հնարավոր է՝ պատկանում է ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ին։  

«Պարզվել է, որ վերջինս, օրերս, իր կողմից վարած բեռնատար ավտոմեքենայով  ԻԻՀ-ից ՀՀ է տեղափոխել նշված ծխախոտները:  Քաղաքացին  14500 տուփ ծխախոտը դատարկել և թաքցրել է Հայաստանի պետական սահմանի մոտ՝ նպատակ ունենալով շրջանցել մաքսային հսկողությունը և դրանք տեղափոխել ՀՀ պետական սահմանով, ինչի վերաբերյալ նա  տվել է հայտարարություն»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և մնացած փաստաթղթերի հետ ներկայացվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ 

Հայերեն

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան